Ծառայություններ

Մեր գործընկերները և հաճախորդները

 

Մեր տպագիր արտադրանքը ներառում է.

ամսագրեր, կատալոգներ,
թռուցիկներ,
գրքույկներ, բրոշուրներ,
օրացույցներ,
պոստերներ,
պիտակներ,
հրավիրատոմսեր,
բացիկներ,
և այլն:

«Վերոնա պրինտը»  մատուցում է օֆսեթ տպագրության և տպագիր արտադրանքի ետ-տպագրական մշակման ծառայություններ, այդ թվում` լաքապատում (սովորական և ուլտամանուշակագույն), դաջվածք փայլաթիթեղով, պերֆորացիա, լամինապատում, կտրում, ծալում և այլն:

Ժամականակից տպագրության մեջ տպագիր արտադրանքի թողարկման հիմնական ձևերից է օֆսեթ տպագրությունը: Այն կիրառվում է որակյալ լիագույն տպագրություն ստանալու համար, հատկապես` մեծ տպաքանակների դեպքում: Թերթային օֆսեթ տպագրության օպտիմալ տպաքանակը սկսվում է 500 օրինակից:

Մեր տպարանի օֆսեթ տպագրության ժամանակակից սարքերը (Heidelberg Printmaster) թույլ են տալիս թողարկել տպագիր արտադրանքի լայն տեսականի, ներառյալ` ամսագրեր, կատալոգներ, թռուցիկներ, գրքույկներ, օրացույցներ, հրավիրատոմսեր, բացիկներ և այլն: Իսկ տեսականու չափերը տատանվում են փոքր պիտակներից մինչև 35х50 սմ պոստերներ:

Որպես կանոն, որոշակի տպաքանակի օֆսեթ տպագրությունը տևում է մի քանի օր, սակայն բուն տպագրությունից բացի, սովորաբար պահանջվում է նաև արտադրանքի լրացուցիչ մշակում` կտրում, ծալում և այլն: Այդուհանդերձ, նույնիսկ ամենամեծ տպաքանակները, ներառյալ` ետ-տպագրական աշխատանքների ամբողջ ցիկլը, մենք թողարկում ենք ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում:

Copyright © 2010. Site created by PRIME TECHNOLOGY